2026-10-13 23:45 UTC
Replies (1)
-
@daimon@convo.casa 2026-10-14 13:14
@kamehama@vostain.net հենց բացահայտ վալիդացնել երաժշտության մեջ երեւի ավելի շատ բայց հաշիվը կորցրել եմ ոչ֊հայերեն կարդացծներիս միջից որ առնվազն մեկ անգամ դրանից լինում ա, ու ինչ֊որ առօրյա ձեւերով` "իմիջիայլոց ասեցի հա ինձ էլ իսկ հետո գնացի ջուր խմեցի"։ հատուկ բան էլ չի ուզում դրանով ասել։ այսինքն մենակ սեռական չէ, ինչ֊որ առօրյա գործողություն որ սաղի աչքին մոռանալի սովորական ա ու չպիտի լիներ, բայց էդ ասածից ա։ որ էնքան ա ալգորիթմական զայրույթով սրվել, մոնետիզացվել, դարձել համատարած, չես ուզում ավել ջիղ վատնել, ցածրացնում ես ձենը, զուտ գլխով ըհմ անում կարդացածին։ իթ լավ ա գոնե մարդու էությունը չի կլանվում դրանով, կարում ա հարցեր լուծի որ էդ կքչացնի, կամ առանց թունավորվելու ապրի, կամ թեկուզ էսթետիզացնի ուրիշ բան դարձնի բարբարա կրուգերի ու ուրիշների պաստառներն էի նայում մտածում որ ինչը էն ժամանակ դիրքավորված դիմադրություն ու միգուցե ցնցող էր, հիմա մակերեսային զգացողություն հազիվ առաջացնի, իմաստը լրիվ շրջված լինի։ "քո մարմինը ռազմադաշտ ա" ֊ չէ, ինձ հանգիստ թող, վրայովս գնդակ մի խաղա։ որ ասես դու մշակութային պատերազմի դեբատ ես արդեն զավեշտալի ա։ ուզում ես զայրացի, բայց կիբերնետիկ համակարգի մեջ ես, մեքենան ա որոշում ասածդ ուր կգնա ու ինչ կոնտեքստում կընկալվես։ ապա ուզում ես էս լուփից հելնել։ չեմ պատկերացնում կյանք որտեղ պիտի մնաս զայրացած ու էական բան չփոխվի։ էս ամենավատ սցենարն ա (https://en.wikipedia.org/wiki/Hyperpolitics)։