← Feed
@daimon@convo.casa
2026-10-14 13:14 UTC
@kamehama@vostain.net հենց բացահայտ վալիդացնել երաժշտության մեջ երեւի ավելի շատ բայց հաշիվը կորցրել եմ ոչ֊հայերեն կարդացծներիս միջից որ առնվազն մեկ անգամ դրանից լինում ա, ու ինչ֊որ առօրյա ձեւերով` "իմիջիայլոց ասեցի հա ինձ էլ իսկ հետո գնացի ջուր խմեցի"։ հատուկ բան էլ չի ուզում դրանով ասել։ այսինքն մենակ սեռական չէ, ինչ֊որ առօրյա գործողություն որ սաղի աչքին մոռանալի սովորական ա ու չպիտի լիներ, բայց էդ ասածից ա։ որ էնքան ա ալգորիթմական զայրույթով սրվել, մոնետիզացվել, դարձել համատարած, չես ուզում ավել ջիղ վատնել, ցածրացնում ես ձենը, զուտ գլխով ըհմ անում կարդացածին։ իթ լավ ա գոնե մարդու էությունը չի կլանվում դրանով, կարում ա հարցեր լուծի որ էդ կքչացնի, կամ առանց թունավորվելու ապրի, կամ թեկուզ էսթետիզացնի ուրիշ բան դարձնի
բարբարա կրուգերի ու ուրիշների պաստառներն էի նայում մտածում որ ինչը էն ժամանակ դիրքավորված դիմադրություն ու միգուցե ցնցող էր, հիմա մակերեսային զգացողություն հազիվ առաջացնի, իմաստը լրիվ շրջված լինի։ "քո մարմինը ռազմադաշտ ա" ֊ չէ, ինձ հանգիստ թող, վրայովս գնդակ մի խաղա։ որ ասես դու մշակութային պատերազմի դեբատ ես արդեն զավեշտալի ա։ ուզում ես զայրացի, բայց կիբերնետիկ համակարգի մեջ ես, մեքենան ա որոշում ասածդ ուր կգնա ու ինչ կոնտեքստում կընկալվես։ ապա ուզում ես էս լուփից հելնել։
չեմ պատկերացնում կյանք որտեղ պիտի մնաս զայրացած ու էական բան չփոխվի։ էս ամենավատ սցենարն ա (https://en.wikipedia.org/wiki/Hyperpolitics)։
Replies (1)
-
@daimon@convo.casa հա, ու դա ա հենց ինձ զարմացնում, որ գրական ոչ մի բանի չի ծառայում։ դիցուք երբ կարդում եմ թումանյան ու էնտեղ կա օրինակ մարոյի կերպարը՝ ես հասկանում եմ, որ ինքը էդ դետալով պատմություն ա ու քննադատության կոնտեքստում ա։
բայց մի երկու ամիս առաջ վերընթերցեցի վանոյի պատմվածքները ու ընդհանուրի մեջ երբ հերթով կարդում ես շատ տհաճ ա դառնում ու հիմա չեմ հիշում մի կերպար կնոջ, բացի մայրական կերպարներից ու լուզեռ հորաքրոջ կերպարից, որոնք չեն հիշատակվում բռնաբարության կոնտեքստում ու դա տեքստին չծառայող ա։ ապա դրանից սկսում ա սոցիալական հարցեր առաջանալ, օրինակ կարո՞ղ ա էս մարդն իր միջավայրի մեջ ուղղակի տեղյակ չի, որ կինը կարող ա նաեւ համաձայն լինի ու ցանկացած ակտ մենակ էդ պրիզմայով ա նայում, կամ կարո՞ղ ա էստեղ ուղղակի նորման դա ա, ապա տեքստում էլ ա էդպես։ ու էնքան նորմա ա, որ չի էլ հարցադրվում դրա գոյությունը։
ու էդ մի տեսակ տխուր ա, որ էս առումով բացես հայ գրականության ցանկացած դասականի նույն պատկերն ա, անկախ ժամանակից։ ապա դառնում ա մշակույթի խնդիր։ ու տենց շատ քիչ բացառություններով, ասենք մաթեւոսյանի աղունով կամ րաֆֆու սալբիով։
Open ##5036059