Elektrine lite

← Feed

@kamehama@vostain.net

2026-10-14 13:37 UTC

@daimon@convo.casa հա, ու դա ա հենց ինձ զարմացնում, որ գրական ոչ մի բանի չի ծառայում։ դիցուք երբ կարդում եմ թումանյան ու էնտեղ կա օրինակ մարոյի կերպարը՝ ես հասկանում եմ, որ ինքը էդ դետալով պատմություն ա ու քննադատության կոնտեքստում ա։ բայց մի երկու ամիս առաջ վերընթերցեցի վանոյի պատմվածքները ու ընդհանուրի մեջ երբ հերթով կարդում ես շատ տհաճ ա դառնում ու հիմա չեմ հիշում մի կերպար կնոջ, բացի մայրական կերպարներից ու լուզեռ հորաքրոջ կերպարից, որոնք չեն հիշատակվում բռնաբարության կոնտեքստում ու դա տեքստին չծառայող ա։ ապա դրանից սկսում ա սոցիալական հարցեր առաջանալ, օրինակ կարո՞ղ ա էս մարդն իր միջավայրի մեջ ուղղակի տեղյակ չի, որ կինը կարող ա նաեւ համաձայն լինի ու ցանկացած ակտ մենակ էդ պրիզմայով ա նայում, կամ կարո՞ղ ա էստեղ ուղղակի նորման դա ա, ապա տեքստում էլ ա էդպես։ ու էնքան նորմա ա, որ չի էլ հարցադրվում դրա գոյությունը։ ու էդ մի տեսակ տխուր ա, որ էս առումով բացես հայ գրականության ցանկացած դասականի նույն պատկերն ա, անկախ ժամանակից։ ապա դառնում ա մշակույթի խնդիր։ ու տենց շատ քիչ բացառություններով, ասենք մաթեւոսյանի աղունով կամ րաֆֆու սալբիով։

Replies (1)

  • @kamehama@vostain.net 2026-10-14 13:39

    @daimon@convo.casa ու հա մենակ հայկականում չի, բայց էստեղ դա նորմայի մեջ ա ու քննադատություն չկա։ զի եթե օրինակ little life֊ում անվերջ բռնություն ա, ես հասկանում եմ, որ որոշակի հայփի թեմա կարող ա լինի, բայց նաեւ տեսնում եմ որ դեպքը հերոսի համար անշրջելի ա ու բացասական։ իսկ էստեղ «շարունակեցի ապրել ուրախ եւ երջանիկ, ու ամուսնացա բռնություն ենթարկողի հետ», ու դառնում ա վտֆ լո՞ւրջ

    Open ##5036058