Elektrine lite

← Feed

@kamehama@vostain.net

2026-10-14 13:39 UTC

@daimon@convo.casa ու հա մենակ հայկականում չի, բայց էստեղ դա նորմայի մեջ ա ու քննադատություն չկա։ զի եթե օրինակ little life֊ում անվերջ բռնություն ա, ես հասկանում եմ, որ որոշակի հայփի թեմա կարող ա լինի, բայց նաեւ տեսնում եմ որ դեպքը հերոսի համար անշրջելի ա ու բացասական։ իսկ էստեղ «շարունակեցի ապրել ուրախ եւ երջանիկ, ու ամուսնացա բռնություն ենթարկողի հետ», ու դառնում ա վտֆ լո՞ւրջ

Replies (1)

  • @daimon@convo.casa 2026-10-14 21:55

    @kamehama@vostain.net մի բան հավելեմ, որ ասում եմ ինձ վերապրողի տեսանկյունն ա հետաքրքիր քան թե բռնությունը նշանային կարգում ինչպես ա հատկանշում, ասենք սա նկատի ունեմ օտարացման էֆեկտով պատմի նույնը ինչ պիտի ասես բայց հեռվից, առանց զգացմունք։ մեկը բան չզգա, բայց մոտը հետո անհասկանալի տագնապներ աստիճանաբար սկսի, վարքագիծը իրենից աննկատ փոխի։ հետո սառը շատ տեքնիկական վերապատմի ինչ էր եղել, բայց էդ բացարձակ չազդի իրեն։ բայց օրինակ ապակու կոտրվելու ձայնը, որ իրավիճակի հետ կապ չուներ, ահավոր ծանր տանի։ եւն։

    Open ##5036056