Elektrine lite

← Feed

@7fingerz@xn--69aa8bzb.xn--y9a3aq

2026-09-27 22:04 UTC

բայց եթե ընդհանուր գենդեր ինքնության մասին մտածեմ, ինչ-որ ժմնկ տիպիկ աղջկական ու տղայական հատկանիշները, որոնք արտաքինից երևում են ասենք կոնկրետ ձև քայլելը միմիկաները որ շատ արհեստական են թվում, հատկապես հին կինոներում են շատ ու լրիվ դերի մեջ։ բայց եթե էդ կողմով գնամ ամեն ինչնա դերի մեջ։ ասենք որ բժիշկ ես դառնում բժշկի դերի մեջ ես մտնում(էս my dinner with Andre ֆիլմից)։ ու էս դեպքում նոն բիներին դերից դուրս ա գալիս, ու մեր պահվածքից ոնց որ էդ ա առաջինը դերից դուրս գալիս,

Replies (1)

  • @kamehama@vostain.net 2026-09-28 13:25

    @7fingerz@xn--69aa8bzb.xn--y9a3aq նոն բայնըրին դերից դո՞ւրս ա գալիս, թե՞ ուղղակի լռելյայն ընկալվող սոցիալական դերից դուրս ա գալիս մտնում այլ դերի մեջ, զի որ նայեմ նբ֊ներին իրենց մոտ էլ կա որոշակի ընդհանուր գծեր որ լռելյայն կիսում են կամ ընդունում։ ես առհսրկ էդ դերերի հետ խնդիր չունեմ, ինձ թվում ա ամեն ժամանակ բերում ա իր ընդհանուր դերային համակարգը։ օրինակ փերֆոմանս անող տղեքի հետ իմ խնդիրը հենց բուն փերֆոմատիվությունը չի, այլ էն որ էդ փերֆորմանսը շարունակաբար բռնության ու ագրեսիայի տիրույթում ա ու ակտիվ հրաժարում կա դրանից դուրս լինելու, բայց էլի՝ ազատ ենք այլ դերեր վերցնելու, նաեւ առանց գենդեր հարցադրելու։ զի կարող ես լինել սիսհետ կին ու հրաժարվել օրինակ տրադվայֆ դերից, ու ընտրել այլ դեր։ ջեն֊զիի մեջ ինձ էդ շատ դուր ա գալիս ի դեպ, չնայած, որ քննադատվում ա, էդ ամեն ինչի էսթետիկան ստեղծելը, զի էդ հավես ա, խաղային ա, ու եթե կարաս խաղաս կյանքում, ինչի՞ չխաղաս։ հ․գ․ լինչի մասին չեմ գրում զի ես լինչից մենակ թվին փիքսը չեմ նայել հենց, բայց օրինակ ես զգում էի, որ inland֊ն ինձ շատ կպնող էր ու լիքը առումներով մտածում էի, որ սա շատ ֆեմինին փորձառություն ա, որ ինքը բռնել ա, բայց գուցե ֆեմինին չի, այլ ընդհանուր մարդկային բան ա եղել, զուտ ես որպես կին եմ զգացել դա։

    Open ##4885652