← Feed
@kamehama@vostain.net
2026-09-28 13:25 UTC
@7fingerz@xn--69aa8bzb.xn--y9a3aq նոն բայնըրին դերից դո՞ւրս ա գալիս, թե՞ ուղղակի լռելյայն ընկալվող սոցիալական դերից դուրս ա գալիս մտնում այլ դերի մեջ, զի որ նայեմ նբ֊ներին իրենց մոտ էլ կա որոշակի ընդհանուր գծեր որ լռելյայն կիսում են կամ ընդունում։
ես առհսրկ էդ դերերի հետ խնդիր չունեմ, ինձ թվում ա ամեն ժամանակ բերում ա իր ընդհանուր դերային համակարգը։
օրինակ փերֆոմանս անող տղեքի հետ իմ խնդիրը հենց բուն փերֆոմատիվությունը չի, այլ էն որ էդ փերֆորմանսը շարունակաբար բռնության ու ագրեսիայի տիրույթում ա ու ակտիվ հրաժարում կա դրանից դուրս լինելու, բայց էլի՝ ազատ ենք այլ դերեր վերցնելու, նաեւ առանց գենդեր հարցադրելու։ զի կարող ես լինել սիսհետ կին ու հրաժարվել օրինակ տրադվայֆ դերից, ու ընտրել այլ դեր։ ջեն֊զիի մեջ ինձ էդ շատ դուր ա գալիս ի դեպ, չնայած, որ քննադատվում ա, էդ ամեն ինչի էսթետիկան ստեղծելը, զի էդ հավես ա, խաղային ա, ու եթե կարաս խաղաս կյանքում, ինչի՞ չխաղաս։
հ․գ․ լինչի մասին չեմ գրում զի ես լինչից մենակ թվին փիքսը չեմ նայել հենց, բայց օրինակ ես զգում էի, որ inland֊ն ինձ շատ կպնող էր ու լիքը առումներով մտածում էի, որ սա շատ ֆեմինին փորձառություն ա, որ ինքը բռնել ա, բայց գուցե ֆեմինին չի, այլ ընդհանուր մարդկային բան ա եղել, զուտ ես որպես կին եմ զգացել դա։
Replies (1)
-
@kamehama@vostain.net @7fingerz@xn--69aa8bzb.xn--y9a3aq մտածում եմ որ ինքնություն, էություն, ապրել, սեռ բառերը ավելի իրական են քան դեր, կատարում, էսթետիկա, ընկալում, գենդեր։ բաներ կա եթե չի նկատվում ուրեմն տեսողության հետ խնդիր կա, ոչ թե մակերեսն ա ուրիշ։ անգամ կասեմ կյանքի կառույցներ, բայց ոչ ժեստեր ու շարժուձեւ, որտեւ դրանց մեջ գաղափար կա ֆիզիկական աշխարհում հիմա։ լինչից ավելի հոգեհարազատ բաներ եմ գտնում քան լռելյայն սոցիալական դերից դուրս գալուց։ վերջինս տեսնում եմ որ մարդկության մեծ մասին անհասանելի ա ու իրենք դրա տարաժամանակյա երազանքն են խաղում։ այսինքն ազատագրումը զուտ չի կայանում գնալով անդին, ոնց ոչ֊բինարն ա։ ինքը զուտ սեռի վաղնջական կատեգերիաներից մեկն ա, ինչպես մնացածը, շատ սովորական ու հասարակ։ տարաժամանակյա սիրունը հենց լինչի մոտ բառն ա, որովհետեւ եթե էդ լիներ ներկան հին իմաստով ապա կլիներ մռայլ։ բայց ոչ թե իմաստը կորել ա ձեւը մնացել, այլ իմաստն էն ա ինչին վերափոխվել ա։
Open ##4885651