Elektrine lite

← Feed

@daimon@convo.casa

2026-09-28 16:25 UTC

@kamehama@vostain.net @7fingerz@xn--69aa8bzb.xn--y9a3aq մտածում եմ որ ինքնություն, էություն, ապրել, սեռ բառերը ավելի իրական են քան դեր, կատարում, էսթետիկա, ընկալում, գենդեր։ բաներ կա եթե չի նկատվում ուրեմն տեսողության հետ խնդիր կա, ոչ թե մակերեսն ա ուրիշ։ անգամ կասեմ կյանքի կառույցներ, բայց ոչ ժեստեր ու շարժուձեւ, որտեւ դրանց մեջ գաղափար կա ֆիզիկական աշխարհում հիմա։ լինչից ավելի հոգեհարազատ բաներ եմ գտնում քան լռելյայն սոցիալական դերից դուրս գալուց։ վերջինս տեսնում եմ որ մարդկության մեծ մասին անհասանելի ա ու իրենք դրա տարաժամանակյա երազանքն են խաղում։ այսինքն ազատագրումը զուտ չի կայանում գնալով անդին, ոնց ոչ֊բինարն ա։ ինքը զուտ սեռի վաղնջական կատեգերիաներից մեկն ա, ինչպես մնացածը, շատ սովորական ու հասարակ։ տարաժամանակյա սիրունը հենց լինչի մոտ բառն ա, որովհետեւ եթե էդ լիներ ներկան հին իմաստով ապա կլիներ մռայլ։ բայց ոչ թե իմաստը կորել ա ձեւը մնացել, այլ իմաստն էն ա ինչին վերափոխվել ա։

Replies (1)

  • @kamehama@vostain.net 2026-09-28 16:49

    @daimon@convo.casa @7fingerz@xn--69aa8bzb.xn--y9a3aq դե օրինակ ինձ համար հասկանալի չի իմ «էությունը» բայց հասկանալի ա էն դերը, որ ես կուզեի ունենալ։ ու էսթետիկան ինձ համար միջոց ա դեպի հոգի գնալու։ ու նաեւ, ինձ թվում ա, որ պայմանական աշխարհի գոյությունը ոչ մեկ չի չեղարկել, իսկ կինոն պայմանական աշխարհ ա, նաեւ կարող ա որոշակի հարաբերությունների շրջանակ կամ միջավայր լինի էնպիսին, որ անձին թույլ տա պայմանական դերի կատարման, ու դա շատ սիրուն ա, ու ես իրականության հարց չէի դնի, զի դա էլ ա իրական, ու իմ էության մաս ա, ու ես որոշում եմ հիմա լույս գցել էդ հատվածին, ու դա շեշտել, չնայած այլ պայմաններում դա շեշտված չի։ նույն ձեւ էլ ինձ համար շատ ճնշող ա կյանքի կառույցը, քան շարժումը, ես սիրում եմ ֆլուիդություն, ու չեմ սիրում ռիջիդ ու ավտորիտարին գնացող սահմանումներ, ու ինձ խորթ են էդ բառերը։ բացի դրանից, տարբեր բաների մասին ա խոսքը, զի օրինակ սեռը դա ֆորմային ա, գենդերը սեռի արտահայտման ձեւերից մեկը, նույն էլ ինքնությունը զուտ ֆորման ա, էսթետիկան էդ ինքնությունն արտահայտելու ձեւերից մեկը։ ու ինձ դուր ա գալիս էսթետիկան, որովհետեւ ավելի խաղարկային ա, պայմանական ա եւն եւն։ ու ինձ չի թվում որ սրանցից մեկն ավելի իրական ա քան մյուսները։ այսինքն էս թեման ինձ համար կամ֊կամ֊ի թեմա չի։

    Open ##4885650