← Feed
@kamehama@vostain.net
2026-09-28 16:49 UTC
@daimon@convo.casa @7fingerz@xn--69aa8bzb.xn--y9a3aq դե օրինակ ինձ համար հասկանալի չի իմ «էությունը» բայց հասկանալի ա էն դերը, որ ես կուզեի ունենալ։ ու էսթետիկան ինձ համար միջոց ա դեպի հոգի գնալու։ ու նաեւ, ինձ թվում ա, որ պայմանական աշխարհի գոյությունը ոչ մեկ չի չեղարկել, իսկ կինոն պայմանական աշխարհ ա, նաեւ կարող ա որոշակի հարաբերությունների շրջանակ կամ միջավայր լինի էնպիսին, որ անձին թույլ տա պայմանական դերի կատարման, ու դա շատ սիրուն ա, ու ես իրականության հարց չէի դնի, զի դա էլ ա իրական, ու իմ էության մաս ա, ու ես որոշում եմ հիմա լույս գցել էդ հատվածին, ու դա շեշտել, չնայած այլ պայմաններում դա շեշտված չի։
նույն ձեւ էլ ինձ համար շատ ճնշող ա կյանքի կառույցը, քան շարժումը, ես սիրում եմ ֆլուիդություն, ու չեմ սիրում ռիջիդ ու ավտորիտարին գնացող սահմանումներ, ու ինձ խորթ են էդ բառերը։
բացի դրանից, տարբեր բաների մասին ա խոսքը, զի օրինակ սեռը դա ֆորմային ա, գենդերը սեռի արտահայտման ձեւերից մեկը, նույն էլ ինքնությունը զուտ ֆորման ա, էսթետիկան էդ ինքնությունն արտահայտելու ձեւերից մեկը։ ու ինձ դուր ա գալիս էսթետիկան, որովհետեւ ավելի խաղարկային ա, պայմանական ա եւն եւն։ ու ինձ չի թվում որ սրանցից մեկն ավելի իրական ա քան մյուսները։ այսինքն էս թեման ինձ համար կամ֊կամ֊ի թեմա չի։
Replies (1)
-
@kamehama@vostain.net @7fingerz@xn--69aa8bzb.xn--y9a3aq ես անընդհատ մտածում եմ ինչ ունենք որքան ուժեղ ա կախված նյութից ու հիմքից որ ընդունված ա որպես տրված։ ու որ ֆլուիդությունը սրա վրա շերտ ա, էլեկտրականության, կենսաքիմիայի, քաղաքականության։ լարը քաշի, հորմոնը խախտի, դուրսը ազգայնականություն արա, միտքը սառում զրոյանում ա
ինձ համար ջեն զի փորձարարություն անվերջ խաղը հազարամյա լռելյայնն ա, բայց կա կյանք դիսոցացիայից անդին։ ճգնաժամը սկսել ա էն պահից երբ հասկացել եմ որ մաքուր տեքստը ինչ֊որ պահից չեմ կարողանում ընկալել որովհետեւ ֆիզիկական փորձառությունը անձամբ չեմ ապրել դրա, ու ոչ մի սեւեռված երեւակայություն չի կարա դրան փոխարինի որքան էլ որ ցանկանամ թեկուզ մինչեւ սայքոզ հասցնող։ գենդերը ստեղծել են մարդիկ ովքեր ապրված երեւակայության ստոպի են հասել, անցել նշանների, անունների, դրոշների, տեսությունների, դիսկուրսների, քննադատությունների։ սեռը խճանկար ա, ինքը գենդերի կարիքը չունի, ինքը տեղով բարդ ա։ ինքը զրոն ա, ոչ թե տաս հազար բաները։
բայց հետո, արդյունաբերական գործընթացներով սինթեզված նյութը միացնում ա հոսանքը։ ուրիշ դարում էս անհնար կլիներ ու որեւէ փոխարինող չէր ունենա։
Open ##4885648