2026-09-28 17:08 UTC
Replies (1)
-
@kamehama@vostain.net 2026-09-28 17:36
@daimon@convo.casa @7fingerz@xn--69aa8bzb.xn--y9a3aq > բայց կա կյանք դիսոցացիայից անդին։ նոփ, իմ ասածը դիսոացիացիան չի, էդ լրիվ ուրիշ բան ա իթ իմ գրածների հետ կապ չունեցող։ ոչ էլ փախուստի մասին ա։ ու իմ կարծիքով էդ էն խորքային հետեւանք֊պատճառներից մեկն ա էսօրվա քաղաքական անտարբերության։ դա լրիվ այլ թեմա ա։ > ասենք ճգնաժամը սկսել ա էն պահից երբ հասկացել եմ որ մաքուր տեքստը ինչ֊որ պահից չեմ կարողանում խորը ընկալել որովհետեւ ֆիզիկական փորձառությունը անձամբ չեմ ապրել դրա ու ոչ մի սեւեռված երեւակայություն չի կարա դրան փոխարինի։ ըըը, չգիտեմ, ուղեղի համար երբեմն մեծ տարբերություն չկա, զի կա նեյրոնային օվերլափ, ու իթ արվեստը հաճախ դրա վրա էլ խաղում ա, ու դա էլ ինձ համար շատ սիրուն զգացողություն ա, որովհետեւ եթե տենց չլիներ ապա էմփաթիան խոշոր հաշվով ուտիլիտար իմաստով մենակ կաշխատեր, բայց մարդն ունակ ա դիմացինի ցավն զգալու, անգամ երբ անձամբ դա չի զգացել, կամ կհասկանար մենակ էն տեքստը, որը ինքն ապրել ա, բայց տենց չի, ու տեքստը մարդուն կարող ա փոխանցի հույզեր, որոնք այլ պայմաններում լրիվ խորթ են կամ կյանքում էդպիսի պայմաններում չէր հայտնվի։ իթ տենց կատեգորիկ չի ու դուալիզմի հարց չկա, ու ինչքան փորձառությունն ա էական, էնքան էլ երեւակայությունը, սրա վերաբերյալ լիքը նյարդագիտական հետազոտություններ կան, թե ոնց ա ուղեղի որոշ զոնաներ ակտիվանում, ու թե ոնց կարող ա երեւակայությունը ակտիվացնի նույն զոնան, ինչ֊որ փորձառությունը, կամ հիշողության ու պատկերացման մասին լիքը շատ վերջ դատաներ կան։