@lmd@xn--y9a6bah4ck.xn--y9a3aq
2026-06-16 06:35 UTC
անիմաստա...
թափառելը...
երբ հոգնել են...
քո ոտքերը...
թե ինչու են...
հրեշտակները...
նախընտրում միշտ...
իրենց թևերը...
իրոքից, ինչու է,
երբ կյանքը բեկում է մեզ,
գնում ես, կորում ես,
խնդրում եմ որ չլքես ինձ,
բարդա, շատ բարդա,
իմաստը կորումա - տես։
քո տեսքը, հայացքը,
ջնջվում են մթում կարծես։
ինչու ես, գնում և
ինչպես ես պատկերացնում
քո կյանքը, ինքդ քեզ,
ինչ դեղ ես խմում դզվես,
էդ ոնցա, որ հարցս
իմ ու քո սիրո մասին
մնումա անտեսված,
լռվումա երրորդ կեսին։
կյանքս, հետ արի,
ես վատ եմ, պետք է խոսենք։
բայց դու էլ, շատ վատ ես,
ուզում եմ ես քեզ օգնել։
մերժում ես, վազում ես,
որ ինձանից հեռու լինես։
մի գնա, մնա ստեղ,
էլ պետք չի, ինձնից փախչես...
անիմաստա...
թափառելը...
երբ հոգնել են...
քո ոտքերը...
թե ինչու են...
հրեշտակները...
նախընտրում միշտ...
իրենց թևերը...
րոպեն ու վայրկյանը
կորցրել են իրենց իմաստը
ես էլ, մեռնում եմ,
հույսով որ կտեսնեմ քեզ,
ի՞նչու ես, գնում, ես
մի թե քեզ տենց վախեցրել եմ,
մի թե ես կյանքդ տեղաշարժել
ու վատացրել եմ։
ասա, կամ մի ասա,
արի ուղղակի ման գանք,
քայլենք ու խոսենք,
վիճենք ու անկեղծանանք։
ուզածս շատ քիչա,
և քոնը նույնատիպա,
մի փախչիր, մի վախիր,
կարող ենք մի բան անել,
էլ պետք չեն շատ բառեր,
ասենք մեզ "սիրում եմ քեզ"...
~ հունիսի 15, 2026
#պոեզիա
Replies (0)
No replies.