@lmd@xn--y9a6bah4ck.xn--y9a3aq
2026-06-16 06:34 UTC
ես սիրում եմ քո անունը, այդ անունը պարզ է շատ։
ես սիրում եմ քո հայացքը, այն ցրում է մթնշաղը։
ես գերված եմ քեզանով, դու մտքերիս հիմնաքարն ես։
ես գերված եմ մտքերովդ, քո մտքերով մի աղանդ ես։
քո անունը մտքիս մեջ է, անընդհատ եմ կրկնում։
քո տեսիլքը երազումս թովիչ, բայց բույն է հյուսում։
քո շուրթերից եկող ձայնով իմ ուղեղն է սավառնում։
քո հպումից անգամ նվազ իմ հոգին է լույս կապում։
ինձ ոչ ոք չի նկատում, բայց միայն դու ինձ տեսնում ես։
ինձ առ ոչինչ չի վախեցնում, բայց ինձանից վախենում ես։
ինձ համարյա չեմ հասկանում, բայց դու ինձ լավ հասկանում ես։
կուզեմ ասել որ ես սիրում եմ, ու թե կարծեմ - դու էլ նույնպես...
~ հունիսի 16, 2026
#պոեզիա
Replies (0)
No replies.