2026-05-02 16:07 UTC
@gugbarseghyan@me.memories.am օրինակ, որ ասում ես կայացած մարդ, էդ էն մարդն ա, որը հասել ա ինչ֊որ x, y, z բաներին,էդ ֆիքսված մարդ ա, իր համար խաղալու հնարավորություններն արդեն համարյա չկան, ու դա իմ համար ճահճային վիճակն ա մարդու։ դրա մյուս կողմում ոչ մեկն ա, ոչ մեկն ի տարբերություն «կայացած մարդու» ունի էն բոլոր հնարավորությունները դառնալու, ինչ կուզի, ու հաճախ ապրում ա էդ ապագայի ես֊ով, որը դեռ չի դարձել, ու կարող ա դառնա էս բաները։
մյուս շերտը գրածիս, ապագա եսի ու ներկա եսի խնդիրն ա։ ապագա ես֊ն էն պատկերացումների ֆրեյմվորքն ա, որին մարդը ձգտում ա, ու երբ դրա համար չի կատարվում քայլ՝ ինքն անխափան ա աշխատում, կասկածանքներ չկան, ցանկացած քայլ էդ ապագա ես֊ին մոտենալու սկսում ա քանդել իրեն ու վերաձեւակերպել։ փոփ մշակույթի մեջ էդ հայտնի արտահայտությունը կա, fake it till you make it, էս ապագա եսի մասին ա, դու ֆեյքում ես էդ ապագա ես֊ը, բայց էդ make it֊ի մեջ ինքը հաճախ չի դիմանում, որովհետեւ պարզվում ա, որ ինքը չի դառնում էնքան երջանիկ, որքան կպատկերացներ, կամ իր մոտ չի ստացվում դա էնքան, ինչքան ինքն էր պակտերացնում։ ու մարդը լռված ա մնում էդ fake it֊ի մեջ։
Replies (1)
-
@gugbarseghyan@me.memories.am 2026-05-02 18:08
@kamehama@vostain.net լսի դե իրականում շատ հարաբերական բաներ են միտքդ հասկացա, բայց սենց մի հատ բան կա ամեն ինչ մարդն ա ստեղծում, իրա ուղեղը իրան միակ սահմանափակող կամ ազատող գործիքն ա։ Ամեն ինչը կախվածա մարդու ուղեղից ու իրա որոշումներից, եթե մարդ "կայացած ա" չնայած որ դրան տարբեր բնորոշում կարելի ա տալ, թե որն ա դա, բայց դա ինքն ա որոշում, արդյոք ինքւ ուզում ա խաղա թե չէ, դա չեմ կարծում սահմանափակում ա կամ լճացում, լիքը մարդիկ կան որ "կայացած են ինչ որ ոլորտում" ու խաղում են, որովհետև դա իրենց պետք ա )