Elektrine lite

← Feed

@lmd@xn--y9a6bah4ck.xn--y9a3aq

2026-06-16 06:36 UTC

բարև, երջանկությու՜ն, հուսով եմ չես բերի քեզ հետ ցավեր ու դառնություն։ մենք կզմայլվենք տեսիլքներով կգանք իրականություն, առանց կեղծամ ու խաբեություն, չեմ ուզում ցավեցնել քեզ, անկեղծ եմ ես խոսում։ ա՜խ, երջանկություն, ինչ թովիչ ու գրավիչ ես, քեզ անչափ սիրում եմ. դու իմ կյանքում փոքրոգություն չես, դու կյանքիս մի կեսն ես, որին ձգտել եմ տարիներ, բայց չեմ եղել պատրաստ որ քեզ տանեմ իմ հետ մինչև կյանքիս վերջ։ երջանկությու՜ն, դու ինձ խառնել ես ու այլայլել, իմ մտքերը դու ես սիրով ու զգացմունքներով լցրել։ ո՞նց ես հասկացնում, թե ում սիրեմ, թե ում դրժեմ ես, չգիտեմ անգամ թե ում սիրտս բացեմ խորությամբ, դու երջանկություն ես, պատկերացրու ես թագավորն եմ, դու քաղաք-ամրոցն ես, որը սիրուն ու լի խաչքարներով, դու աննման ես. քո պես հրաշք աղջիկ էլ չի լինում, ափսոս քեզ դավաճանում են ու ավիրում, քարքարում։ հե՜յ, երջանկություն, ես քեզ երբեք չեմ էլ լքել, իսկ դու տես - կորել ես, չգիտեմ էլ ինչ անեմ ես. խնդիրները իմ ձգվում էին ծովից ծով, այնքան երկար որ չի փրկում նույնիսկ ծիլիծովը։ ես հուսով ես որ կգաս կրկին, կզրույցենք էլի կարգին։ չենք փախչի հայացքներով, կլինենք անկեղծ հոգով։ քեզ երբեք չեմ լքել, քո մասին եմ մտածել միշտ։ թողել եմ մենակ որ դու չապրես էլ առանց վիշտ, իմ երջանկությու՜ն, մենք կթռնենք լուսին ու կստեղծենք մի պատմություն, որը ծաղիկներով լի է, բայց նաև փշեր, որոնք մեզ կերտում են։ որ երկնքում սիրուն այս մենք ասենք - սիրում եմ քեզ... ~ մայիսի 4, 2026 #պոեզիա

Replies (0)

No replies.