@lmd@xn--y9a6bah4ck.xn--y9a3aq
2026-06-16 06:34 UTC
ախ՜ դու ինչ թովիչ ես,
մրահոն մի աղջիկ,
քո երգերը անուշ են,
կարծես հեքիաթից.
ես քեզ տեսնում եմ
երազներում ողորկված,
որտեղ մենք միասին էինք,
երջանիկ ու սիրված:
քո կյանքում սև ամպեր են,
թող չափեմ քո Ամպերը,
կամ քո հոսանքի ուժը
խարխլել է իմ սերը...
թող կյանքն էնպես անի,
որ հեռու չտանի
ինձ քո գերիչ բալենին,
վարդի պես փուշ չանի...
վախենում եմ իմ սերը,
քո ձեռքով ինձ սպանի...
~ մայիսի 3, 2026
#պոեզիա
Replies (0)
No replies.