2026-05-02 14:44 UTC
երբ նպատակն ավելի արդյունավետ լինելն է, ստեղծման պրոցեսն էլ դառնում է մսխման ու սպառման ընթացք, ուր ուղղակի սպառում ես հնարավորինս, ուղղակի թվաքանակի ու էջերի / բառերի քանակ, պատկերների շարան, բայց նաեւ առանց էդ սպառող պրոդուկտիվության գուցե ինչ֊որ պահից այլեւս չկարողանաս որեւէ բան անել, ուստի էդ եղածովդ ստիպված ես աշխատել ու գուցե տեղ բացվի նրա, ինչ պիտի անեիր։
ռեսուրսների պակասը հիմնական խնդիր չի։ հիմնական խնդիրը չերեւալու վախն ա՝ չես ուզում ցուցադրել իրական խնդիրը թե ինչի ես ունակ իրականում, քանի որ չանելն ունի հույս / հնարավորություն, իսկ կատարումը հնարավորության ջնջումն է, խլումն ապագա եսից։
ոչ մեկ լինելն ունի ազատագրում, ուր կարող ես լինել էն ամենն ինչ ուզում ես, մինչ դառնալն ինչ֊որ մեկը՝ կաղապար ու ճահիճ, սահմանում։
Replies (4)
-
@detondev@social.linux.pizza 2026-05-02 15:20
@kamehama@vostain.net what do you do when your friends already know who you are
-
@kamehama@vostain.net 2026-05-03 15:45
https://youtu.be/emUgr5J08Uk
-
@gugbarseghyan@me.memories.am 2026-05-02 15:15
@kamehama@vostain.net միտքդ դուրս էկավ կբացե՞ս
-
@lmd@xn--y9a6bah4ck.xn--y9a3aq 2026-05-02 15:05
@kamehama@vostain.net կարողա խնդալու լինի բայց ես էս տեքստը կարդում եմ մանկական սրճարանում, ու ֆոնին squid game խաղա երեխեքի մասնակցությամբ